Artsakhpress

Հասարակական

ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին

Ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների սպանության, իրավունքների ոտնահարման վերաբերյալ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է ապացույցներ ներկայացնել միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին:

ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին

ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ ՄԻՊ Յուրի Հայրապետյանը:

«Ամենագլխավոր հարցը, որ այս պահին ինձ հուզում է, այն է, որ Ադրբեջանի բարբարոսական գործողությունների հետևանքով տուժել են խաղաղ բնակչությունը, քաղաքացիական օբյեկտները: Ոտնահարվել է մարդու կյանքի իրավունքը, որն ամրագրված է Եվրոպական կոնվենցիայով: Ադրբեջանը, որպես այդ կոնվենցիան ստորագրած պետություն, պետք է պատասխան տա»,-ասաց Յուրի Հայրապետյանը:

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, Ադրբեջանը խախտել է ռազմական գործողությունների իրականացման կանոնները, որոնք սահմանված են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով:

Նա հիշեցրեց՝  Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել դպրոցների, մանկապարտեզների, բնակելի տների վրա, ինչի հետևանքով 12-ամյա երեխա է մահացել, նրա հասակակիցներից մի քանիսը տարբեր վնասվածքներ են ստացել, զոհեր ու վիրավորներ կան նաև մեծահասակների շրջանում:

«Մի քանի օր առաջ ես դիմել եմ ՄԱԿ-ի` մարդու իրավունքների գլխավոր Հանձնակատարին, Եվրախորհրդի` մարդու իրավունքների Հանձնակատարին, մարդու իրավունքների պաշտպանությամբ ու մարդասիրական հարցերով զբաղվող միջազգային բոլոր կառույցներին, միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի բարբարոսական գործողությունները և ստիպել դադարեցնել անհապաղ դրանք»,-ասաց Պաշտպանը:

Յուրի Հայրապետյանի խոսքով, այս պահին ինքը լծված է Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների ու դրանց հետևանքով խաղաղ բնակիչների իրավունքների ոտնահարման վերաբերյալ ապացույցների հավաքման գործին:

«Աշխատում եմ, ինչքան հնարավոր է շուտ վերջացնել այդ գործը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դրանք կուղարկվեն ՄԱԿ-ի,  Եվրախորհրդի` մարդու իրավունքների հանձնակատարներին, իրավապաշտպան կազմակերպություններին:

Հայրապետյանի խոսքով, եթե պետք լինի, խաղաղ բնակիչների իրավունքների ոտնահարման մասին փաստերը մի քանի անգամ կուղարկվեն միջազգային կառույցներին. «Մինչև վերջ հետամուտ ենք լինելու, որ Արցախի քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնվեն, դրանց համապատասխան գնահատական տրվեն, հնարավորության դեպքում ոտնահարված իրավունքները վերականգնվեն»:

Արցախի օմբուդսմենն ասաց, որ այս օրերին իր կողքին է գտնվում Հայաստանի իր գործընկերը՝ Արման Թաթոյանը. «Խնդիրների լուծման համար փորձում ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներուժը»:

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարությունները նախօրեին հրապարակվել են Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «Euro Ombudsman» պարբերականում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ԼՂՀ ՄԻՊ-ն ընդգծել էր.

«Ցինիկաբար արհամարհելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները և հավատարիմ մնալով իր հակամարդկային քաղաքականությանը, հարևան երկիրն ակտիվորեն օգտագործում է քաղաքակիրթ հասարակության կողմից դատապարտվող` ռազմական գործողությունների այնպիսի կեղտոտ մեթոդ, ինչպիսինն է քաղաքացիական օբեկտների ու բնակավայրերի հրետակոծումը, ինչի հետևանքով, ցավոք, կան զոհեր ու վիրավորներ խաղաղ բնակչության, այդ թվում երեխաների շրջանում»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search