Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնառով Արցախում ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողություններին վերաբերող հարցին:
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով. Իվան Վոլինկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դիտարկմանը, թե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ՌԴ դեսապանն արձագանքեց. «Այս հարցում իմ կարծիքն այն է, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ոչ մի զենքով երբեք պետք չէ լուծել այս հակամարտությունը: Այս հակամարտությունը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ: Այլ ճանապարհ չկա»:
«Այլ ձև, ճիշտ է, հնարավոր չէ, բայց միևնույն է, Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ լրագրողի այս պնդմանն Իվան Վոլինկինն այսպես պատասխանեց. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:
Լրագրողը հիշեցրեց, որ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հայտարարություններ բազմիցս արել են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որին դեսպանն ի պատասխան արձագանքեց. «Ռուսաստանը Հայաստանին ևս զենք է վաճառում»: