Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում ամփոփել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի արդյունքները (լուսանկարներ)

Այսօր Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել ընթացիկ տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքների ամփոփման և մրցանակային տեղեր գրաված մասնակիցների խրախուսման արարողությունը:

Ստեփանակերտում ամփոփել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի արդյունքները (լուսանկարներ)

Ստեփանակերտում    ամփոփել  են    դպրոցականների  առարկայական  օլիմպիադայի   արդյունքները  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է օլիմպիադային մասնակցած և առաջնային տեղեր գրաված աշակերտներին և նրանց դասավանդող ուսուցիչներին:

«Աշակերտների գիտելիքների խորացման հարցում կարևոր առարկայական օլիմպիադաները նշանակություն ունեն: Թե´ քանակական և թե´ որակական առումներով այս տարվա արդյունքները նախորդ տարվա համեմատ ավելի բարձր են: Պետք է կրթվի և դաստիարակվի այնպիսի սերունդ, որը գիտելիքներով նախորդներին կգերազանցի»,- մասնավորապես ասել է Ս. Ասրյանը:

ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը մանրամասն ներկայացրել է դպրոցական առարկայական օլիմպիադային մասնակցած և առաջնային տեղեր գրաված աշակերտների և ուսուցիչների անունները:

Ռ. Մուսայելյանը մասնավորապես նշել է, որ ԼՂՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին 15 առարկաներից մասնակցել է 398 աշակերտ:

«Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Ստեփանակերտից մասնակցել են 151 աշակերտ, Մարտակերտի շրջանից` 46, Ասկերանի` 47, Մարտունու` 53, Հադրութի` 31, Շուշիի` 28, Շահումյանի` 12 և Քաշաթաղից 30-ը: Հանրապետական փուլում լավագույն արդյունք է ցուցաբերել 73 աշակերտ: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի 14 առարկաներից (բացի ինֆորմատիկայից) լավագույն արդյունք ցուցաբերած 70 աշակերտների իրավունք է վերապահվել մասնակցելու ՀՀ-ում կայացած եզրափակիչ օլիմպիադայի փուլին: Հայոց լեզու, հայ գրականություն, անգլերեն, ՀԵՊ և ՆԶՊ առարկաներից նախորդ տարվա համեմատ մրցանակային տեղերի քանակը նվազել է, իսկ ռուսաց լեզու, պատմություն, մաթեմատիկա, աշխարհագրություն առարկաներից մրցանակային տեղեր գրաված աշակերտների թիվն աճել է,-ընդգծել է Ռ. Մուսայելյանը և հավելել,- Արցախից եզրափակիչ փուլին առաջին մրցանակային տեղեր գրավել է 3 աշակերտ, երկրորդ` 7, երրորդ` 5, իսկ գովասանագրերի է արժանացել 16 մասնակից»:


«Սիրելի´ աշակերտներ, Արցախին պետք են կիրթ և բանիմաց քաղաքացիներ. տարիներ անց դուք եք շարունակելու Արցախի շենացման և զարգացման գործը: Համոզված եմ, որ այս տարվա առարկայական օլիմպիադան շատ բան է տվել յուրաքանչյուրիդ: Դուք կարողացաք ապացուցել, որ ձեր պատասխանատվությունը նույնքան բարձր է, որքան առաջնագծում կանգնած հայ զինվորներինը»,- ավելացրել է Ռ. Մուսայելյանը:

Ս. Ասրյանը մրցանակակիր ուսուցիչներին ու աշակերտներին պարգևատրել է համապատասխան կարգի դպլոմներով ու դրամական պարգևներով:

Ե´վ ԼՂՀ-ում դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական և´ ՀՀ-ում եզրափակիչ փուլերին մասնակցած և պատմություն առարկայից առաջին տեղը գրաված Ստեփանակերտի Վիտալի Ջահանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արմեն Բեգլարյանը, ով առաջին անգամ է մասնակցում օլիմպիադային, նշել է. «Օլիմպիադային մասնակցելով` մենք ստույգ կարողացանք իմանալ մեր սեփական գիտելիքների պաշարը: Ես որոշել եմ դառնալ լավ պատմաբան: Անելու եմ ամեն ինչ, որ արժանի հակահարված տամ մեր հարուստ պատմությունը պղծող «վայ» պատմաբաններին: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այն ուսուցիչներին, ովքեր իրենց հարուստ գիտելիքների փորձը փոխանցել են մեզ»:


Միջոցատման վերջում N 1 հիմնական դպրոցի աշակերտները մրցանակակիրներին շնորհավորել են հայրենասիրական երգ ու պարով:


Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ում նախնական զինվորական պատրաստություն առարկայից օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 18-ին` Երևանում:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search