Նախօրեին Արցախ է ներկրվել գերմանական արտադրության «Դոյչ ֆառ» մակնիշի թվով 6 կոմբայն:
Արցախ է ներկրվել գերմանական արտադրության կոմբայնների հերթական խմբաքանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` կոմբայնների հանձնման և ընդունման գործընթացը կատարվել է Բերքաձորի վարչական տարածքում տեղակայված տեխնիկայի հավաքակայանում:
Ներկա են եղել նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը:
Ներկրված գյուղտեխնիկան, որն ունի 58 միլիոն դրամ արժողություն, լիզինգային կարգով շահառուներին է տրամադրվում 40 միլիոն դրամով, որի, ընդամենը 10 տոկոսը պետք է վճարվի կանխիկ, իսկ մնացած 36 միլիոն դրամ գումարը կոմբայնատերերը կվճարեն 6 տարում՝ համամասնորեն, առանց տոկոսի: