Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լավրովը հուլիսի առաջին օրերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդին, այնուհետև կայցելի Ադրբեջան
Կարասինը հաստատել է, որ Լավրովը հուլիսի սկզբին կայցելի Հայաստան և Ադրբեջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ռիա նովոստի»-ին է հայտնել ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Տեցեկացնում է Panorama.am-ը:
«Սկզբում նախարարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդին, որը կանցկացվի հուլիսի 4-ին, իսկ հետո կայցելի Ադրբեջան»,-ասել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե հաջորդ շաբաթ սպասում է Լավրովի այցին Բաքու և Ղարաբաղի վերաբերյալ առարկայական բանակցությունների շարունակությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Ելնելով հանդիպման արդյունքներից, որ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են մի շարք հարցերի փոխըմբռնման ձեռքբերման մասին, որոնք պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի համար: