Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ զրույցի ընթացքում Բրիտանիային դարձյալ կոչ է արել «հնարավորինս արագ դուրս գալ ԵՄ-ից», հայտնել է Sky News հեռուստաալիքը` վկայակոչելով Տուսկին մոտ աղբյուրին:
Եվրախորհրդի ղեկավար Տուսկը Բրիտանիային կոչ է արել հնարավորինս արագ դուրս գալ ԵՄ-ից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լոնդոնում Տուսկի եւ Մեյի հանդիպումը սկսվել է կես ժամ առաջ: Հունիսին տեղի ունեցած հանրաքվեին բրիտանացիների մեծամասնությունը քվեարկել էր ԵՄ-ից դուրս գալու օգտին:
Մեյը, իր հերթին, ընդգծել է, որ Բրիտանիային ժամանակ է պետք բանակցություններին պատրաստվելու համար, այդ պատճառով ինքը մինչեւ այս տարվա վերջ չի կիրառի Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածը, այն է` ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ պաշտոնական ծանուցումը Եվրամիության ղեկավարությանը կուղարկվի 2017 թվականից ոչ շուտ: