ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա հանդիպումներում քննարկվելու են ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումները:
Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները շուտով կհանդիպեն. Ուորլիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուորլիքն ասել է,- «Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել այս ամիս: Մենք կքննարկենք երկարաժամկետ խաղաղության վերականգնման բոլոր հնարավոր ուղիները»:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կպայմանավորվեն մոտալուտ հանդիպման շուրջ և կշարունակեն երկկողմ երկխոսությունը: