Apple ամերիկյան կորպորացիան մտադիր է հոկտեմբերի 27-ի միջոցառմանը ներկայացնել Mac համակարգիչների նոր շարք։
Apple-ը հոկտեմբերի 27-ին նոր Mac համակարգիչներ կներկայացնի. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Recode ռեսուրսը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Mac-ի նոր շարքի թողարկումը սպասվում էր վաղուց։ Մեկ ամիս առաջ ընկերությունը թողարկել է նոր օպերացիոն համակարգ՝ macOS Sierra-ն։ Սպասվում է, որ նոր համակարգիչները կմատակարարվեն միանգամից Sierra-ի հետ։
Sierra-ն ավելացնում է Siri ձայնային օգնականի կիրառման հնարավորությունը, բացի այդ, կհայտնվի Apple-ի բոլոր սարքերի համար փոխանակման միասնական բուֆեր․ ինչ-որ բան մի սարքում պատճենելով՝ կարելի կլինի տեղադրել այն մյուսում։