Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կասկածի տակ Է առել Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում արեւմտյան երկրների կոալիցիայի մտադրությունների անկեղծությունը:
Խամենեին կասկածի տակ է առել Սիրիայում արեւմտյան երկրների մտադրությունների անկեղծությունը
«ԱՄՆ-ը եւ արեւմտյան մի շարք երկրներ պահանջում են փոխել Սիրիայի կառավարությունը, մինչդեռ պատերազմն ավարտվելու համար անհրաժեշտ Է բացահայտել այն սանձազերծողներին եւ հակամարտությանը նպաստող գործոնները»,-հոկտեմբերի 26-ին հայտարարել Է Իրանի առաջնորդը Ֆինլանդիայի նախագահի հետ կայացած հանդիպմանը:
Խամենեին նաեւ հայտարարել Է, որ Սիրիայի հարցում Իրանի բռնած դիրքը խելամիտ Է եւ հիմնված Սիրիայի ժողովրդի ու օրինական կառավարության աջակցման սկզբունքի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: