Ռուս մասնագետներն օգնել են վերականգնել սիրիական Տարտուս նավահանգստից մինչ Ջաբլա բնակավայր ձգվող 65 կիլոմետրանոց երկաթուղին։
Սիրիայում վերականգնված երկաթուղով ուղարկվել է առաջին մարդասիրական գնացքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ երթուղով արդեն ուղարկվել է Լաթաքիայի փախստականների համար մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին գնացքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ավտոտրանսպորտով փոխադրման համեմատ՝ գնացքով փոխադրման ժամկետները գրեթե կրկնակի կրճատվում են, բեռի ծավալները՝ մեծանում։
Ծովային ճանապարհով մատակարարվել է 27 տոննա բեռ, որը երկաթուղով կհասցվի Ջաբլա, որտեղ այն կբաժանվի սիրիացիներին։
Սիրիական կողմը հույս ունի, որ պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած երկաթուղային ենթակառուցածքը կվերականգնվի, երկաթուղային հաղորդակցություն կբացվի ոչ միայն Լաթաքիայում, այլև Հոմսում։
Մինչ պատերազմը Սիրիայում երկաթուղիների ընդհանուր երկարությունը կազմել է 2.75 հազար կմ։