Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես նշանակել է նախարարների կաբինետի բոլոր անդամներին:
Վրաստանի վարչապետը պաշտոնապես նշանակել է նախարարներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ Sputnik Գրուզիայի՝ այս մասին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունում:
«Վրաստանի վարչապետը նախարարների կաբինետի նոր անդամներին նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել»,- ասված է հայտարարությունում:
Կիրակի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Գեորգի Կվիրիկաշվիլիին վարչապետ նշանակելու մասին հրամանագիր էր ստորագրել:
Ավելի վաղ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե էր տրամադրել Կվիրիկաշվիլիի գլխավորած գործադիրին եւ «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» անվանումով կառավարության ծրագրին: