ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի դատավճիռը:
Պետդեպն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա արված գրաֆիտիի հեղինակներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ontact.az-ը:
«ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանի դատարանի վճիռների առիթով, որոնցով N!DA շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը դատապարտվել են 10 տարի ժամկետով ազատազրկման՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:
Մենք մտահոգված ենք ձերբակալության ժամանակ նրանց խոշտանգումների մասին հաղորդագրությունների առիթով եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել Մամեդովին եւ Իբրահիմովին, ինչպես նաեւ իրենց հիմնարար իրավունքների իրացման համար դատապարտված մյուս անձանց:
Ադրբջանի իշխանություններին կոչ ենք անում նաեւ չեղարկել լրագրող Հադիջա Իսմայիլովայի՝ երկրից դուրս գալու սահմանափակումն ու հանել նրան առաջադրված մյուս մեղադրանքները»,- ասված է հայտարարությունում: