ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պետական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքում Մակեդոնիայում իշխող VMRO-DPMNE կուսակցությունը ստացել է 123 մանդատից 51-ը։ Նրա գլխավոր մրցակից Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը ստացել է 49 մանդատ։
Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, որն ի սկզբանե հայտարարել էր հաղթանակի մասին, նշել է, որ ընտրություններից առաջ եւ դրանց հաջորդած ժամանակաշրջանում մի շարք խախտումներ են եղել։ Կուսակցության անդամների կարծիքով դրանք ազդել են քվեարկության արդյունքների վրա, փոխանցում է NEWS.am-ը:
Ընտրություններին ներկա ԵԱՀԿ դիտորդները ընտրախախտումների մասին չեն հայտնել։