Հայ երիտասարդները կայցելեն զորամասեր, կնվիրեն գրքեր, պատմական Հայաստանի քարտեզներ:
ԵՊՀ ուսանողները կայցելեն արցախյան զորամասեր
Հայ երիտասարդները կայցելեն զորամասեր, կնվիրեն գրքեր, պատմական Հայաստանի քարտեզներ: Մարտի 15-ին կմեկնարկի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› հասարակական կազմակերպության «Մենք հպարտ ենք մեր բանակով» ծրագիրը։
Ինչպես «Արցախպրես»-ին հաղորդում է «Արմենպրես»-ը ԵՊՀ ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտաշխատողները եռօրյա ծրագրի շրջանակներում կայցելեն Քաշաթաղի, Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի զորամասեր: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող զինվորներ և երիտասարդ սպաներ կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները նշված զորամասերում հանդես կգան դասախոսություններով` հայոց պատմություն, քաղաքագիտություն և մի շարք արդիական թեմաներով: ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոսները զինվորների համար կիրականացնեն հոգեբանության դասընթացներ։ Միջոցառումները կուղեկցվեն ռազմահայրենասիրական երգերի կատարումներով: