Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների պատրաստակամությունը՝ նշելով, որ Դամասկոսի կողմից որեւէ սահմանափակում չկա։
Ասադը հաստատել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների պատրաստակամությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իհարկե, մենք պատրաստ ենք եւ հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել այդ խորհրդակցությանը։ Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր հարցերով… սահմանափակումներ չկան»,– ասել է Ասադը, հայտնում է ՍԱՆԱ պետական գործակալությունը։