ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը չի պայքարի Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար:
Հիլարի Քլինթոնը չի պայքարի Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար. The Independent
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է The Independent-ը` հղում անելով Քլինթոնի մոտ ընկերուհի, քաղաքագետ Նիրա Տանդենին:
«Կարծում եմ` Քլինթոնը կկենտրոնանա բարեգործական գործունեության վրա՝ օգնություն երեխաներին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: Նա փորձել է զբաղվել դրանով իր ամբողջ կյանքում: Չեմ կարծում, թե նա երբևէ նորից կփորձի ընտրվել որևէ պաշտոնում՝ լինի դա Նյու Յորքի քաղաքապետի, թե ցանկացած այլ պաշտոն», - ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Տանդենը: