ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկել է ընտրություններում:
Հիլարի Քլինթոնը քվեարկել է ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նյու Յորքի նահանգի Չափաքվա քաղաքի ընտրատեղամասում նա քվեարկել է ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ, հայտնում է CNN-ը:
Քլինթոնին շրջապատել էր ընտրողների բազմությունը, մարդիկ լուսանկարում էին ամուսիններին: Քլինթոնը քվեարկությունից հետո շփվել է ընտրողների հետ՝ խոստանալով անել հնարավոր ամեն բան նախագահի պաշտոնում հաջողության հասնելու համար: