Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում երեկ՝ փետրվարի 2-ին, տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը, որին հաջորդել է մամլո ասուլիս՝ ֆիլմի ստեղծագործական խմբի հետ։

Ստեփանակերտում կայացել է «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտում կայացել է «Վերջին բնակիչը» ֆիլմի առաջնախաղը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմությանը, Ջիվան Ավետիսյանը նշել է, որ այն ևս մեկ փորձ է՝ ցույց տալու Արցախյան ազատամարտի տարիների իրադարձությունների հետևանքները:

«Գաղափարական առումով «Վերջին բնակիչը»-ը «Թեւանիկ»-ի շարունակությունը չէ: Այն պատմություն է մարդկային հարաբերությունների մասին, որը տեղի է ունենում Արցախում՝ ադրբեջանցիների կողմից հայաթափված գյուղում: Ֆիլմը պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում կրակների մեջ այրում իր ամուսնուն»,- ասել է կինոռեժիսորը և հավելել, որ ֆիլմի նկարահանումները կատարվել են իր ծննդավայրում՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում:

Ջիվան Ավետիսյանի տեղեկացմամբ, «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է գրող Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա:

Ֆիլմը ստեղծվել է 5 երկրների համատեղ արտադրությամբ՝ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ, որտեղ մասնակցություն են ունեցել դերասաններ՝ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։

Ֆիլմի գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյանը նշել է, որ նկարահանվելու համար նա սկզբում սովորել է Ղարաբաղի բարբառը և թուրքերենը, քանի որ գլխավոր հերոսը ղարաբացի հայ է, ով ապրում է ազերիների կողմից բռնազավթված գյուղում:

«Երբ մարմնավորում էի գլխավոր հերոսին, չէի մտածում հայրենասիրության մասին, մտածում էի մարդկային ու իմ՝ հայի իրավունքների մասին, որ ես սխալ արարք չեմ անում: Ես իմ ծննդավայրն եմ պահում, ու գիտակցում էի, որ սա իմ տունն է, հողն է ու այստեղ են իմ արմատները»,- ասել է Ա. Խաչատրյանը:

Սոս Ջանիբեկյանը, ֆիլմում հանդես գալով թուրքի դերում, նշել է, որ այդ կերպարը մարմնավորելը հոգեբանական առումով իր համար շատ դժվար է եղել:

«Դաստիարակությանս, մտածողությանս և արյանս մեջ ատելություն ունենալով թուրքի հանդեպ՝ պետք է վերամարմնավորեի ու ստեղծեի մի կերպար, որը լինի շնչող մարդ: Դրա համար առաջին հերթին պետք էր հասկանալ իրեն, արդարացնել ու կարողանալ հասկանալ ինչո՞ւ է նա դարձել այդպիսին: Իրականում բարի կամ չար լինելը մեր որոշումներն են, որոնք հարաբերական են, և, իհարկե, մենք էլ թշնամու համար ենք չար»,- ասել է Ս. Ջանիբեկյանը:

Ֆիլմից ստացած տպավորությունների մասին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ Ջիվան Ավետիսյանն ունի ուրույն ռեժիսորական ձեռագիր և նրա ֆիլմերը առանձնանում են բարդ սյուժետային կառուցվածքով և կարողանում են հանդիսատեսին լարված պահել մինչև ֆիլմի ավարտը:

«Ջիվան Ավետիսյանը տաղանդավոր կինոռեժիսոր է, ով անցյալի պատմությունները կարողանում է շատ լավ ներկայացնել ներկայի մեջ՝ կարևոր ուղերձներ տալով նաև ապագայի համար: Խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանում նման ֆիլմի արտադրությունը և ցուցադրությունը հնարավոր է, քանի որ այն մեկ անգամ ևս փաստում է մեր հանդուրժողականության, մարդասիրության և մարդկային շատ այլ բարձր արժեքների մասին, որոնց մենք ենք դավանում»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը:

Նշենք, որ  «Վերջին բնակիչը»  ֆիլմի   ցուցադրությունը  Ստեփանակերտի    «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում, կշարունակվի   մինչև  փետրվարի  վերջ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search