Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մինչև հունիսի 30-ը երկարացրել է իշխանություններին հանձնվող գրոհայինների համար համաներման մասին հրամանի գործողությունը։
Ասադը երկարացրել է գրոհայինների համար համաներման մասին հրամանի գործողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Համաձայն հրամանի՝ զինված անձիք, ովքեր թաքնվում են արդարադատությունից, ազատվում են պատասխանատվությունից, եթե հանձնվում են և զենքը տալիս իրավասու դատական մարմիններին կամ ոստիկանությանը։