Արցախում Սահմանադրության հանրաքվեին մասնակցելով, որպես դիտորդներ, կարող ենք ասել, որ ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով:
Հանրաքվեն համապատասխանում էր միջազգային չափանիշներին. Գասպար Կարապետյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայ Դատի հանձնախմբի արհեստավարժ միջազգային պատվիրակության ղեկավար Գասպար Կարապետյանը և նշել, որ հանրաքվեն օրինական, թափանցիկ, պրոֆեսիոնալ ձևով է իրականացվել:
«Մենք այցելել ենք 48 ընտրատարածքներ: Ամեն տեղ հանրաքվեն ընթանում էր հանգիստ ու առանց բողոքների: Կային փոքր-ինչ բացթողումներ, որոնք, սակայն, էական կերպով չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Հանրաքվեն համապատասխանում էր միջազգային չափանիշներին»,- ասել է Գ. Կարապետյանը և ավելացրել, որ իրենց հետ Արցախ են ժամանել նաև Բելգիայի խորհրդարանականներ, ովքեր ևս շատ տպավորված էին նման հաջողված հանրաքվեի արդյունքներից: