ԱՄՆ պետքարտուղարությունը երկարատեւ դադարից հետո մարտի 6-ից կվերականգնի մամուլի համար կանոնավոր ճեպազրույցները:
ԱՄՆ պետդեպը երկարատեւ դադարից հետո մարտի 6-ից կվերսկսի մամուլի համար ճեպազրույցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները:
Նրա խոսքով՝ մինչ մարտի 6-ը մամուլի ծառայությունը կշարունակի լրագրողների հարցերին պատասխանել հեռախոսով եւ էլեկտրոնային փոստով:
Վերջին անգամ պետքարտուղարությունում լրագրողների համար ճեպազրույց անցկացվել է դեկտեմբերի 27-ին: Այդ առիթով որոշ փորձագետներ եւ լրատվամիջոցներ քննադատում են պետքարտուղարությանը:
Վերջին օրերին մամուլը նաեւ գրում է, որ պետքարտուղարության նոր մամուլի խոսնակ կարող է դառնալ Fox հեռուստաալիքի լուրերի առավոտյան թողարկման հաղորդավարուհի Հեզեր Նաուերթը: