Artsakhpress

Հասարակական

SPFA-ն խոստանում է Արցախում շարունակել բարեգործական նոր ծրագրերի իրականացումը

Արցախում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպությունը գործում է 1997 թվականից:

SPFA-ն խոստանում է Արցախում շարունակել բարեգործական նոր ծրագրերի իրականացումը

SPFA-ն խոստանում է Արցախում շարունակել բարեգործական նոր ծրագրերի իրականացումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպության ղարաբաղյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Մինասյանը ասել է, որ կազմակերպությունը մարդասիրական գործունեություն է ծավալում Հայաստանում և Արցախում՝ իրականացնելով տարբեր բարեգործական ծրագրեր:

«SPFA կազմակերպությունն 2004 թվականից Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում իրականացրել է մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ 2006 թվականին այդ գյուղում մեկնարկել է շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը: Բոլոր հին խողովակները փոխարինվել են նորերով և տեղադրվել հաշվիչներ՝ գյուղն ապահովելով շուրջօրյա ջրով: Նույն ծրագիրն իրականացվել է շուրջ տասը գյուղերում՝ ընդգրկելով Խնապատ, Խնձրիստան, Խրամորթ, Ծաղկաշատ համայնքները: Այս ամենն իրականացվել է կազմակերպության ծրագրերի համակարգող ֆրանսահայ Ժաք Մաթոսյանի, շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և մի շարք այլ բարերարների կողմից,-ասել է Լ. Մինասյանը և հավելել,- հատկանշական է նաև մանկական խաղահրապարակների կառուցումը Խնապատ և Նորագյուղ համայնքներում, ինչպես նաև Ստեփանակերտի Արմենավան թաղամասում»:

Լ. Մինասյանի խոսքով՝ SPFA-ն Մարտունի քաղաքում, Ասկերանի շրջանի Հարավ և Խնապատ գյուղերում իրականացրել է նաև մանկապարտեզների կառուցում: Արցախում ֆրանսերեն լեզվի զարգացման ու տարածման մասին կազմակերպության պատասխանատուն նշել է, որ SPFA-ն այս առումով կարևոր դերակատարում ունի:

«Իրականացվող ծրագրերի մաս է կազմում Ստեփանակերտում գործող ֆրանսախոսների ակումբը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են անվճար մասնակցել դասերին, շրջագայել ֆրանսիացի զբոսաշրջիկների հետ Հայաստանում և Արցախում, պարբերաբար հանդիպել Ֆրանսիայից ժամանած հյուրերի, դիտել ֆիլմեր, մասնակցել բանավեճերի և այլն»,-ասել է Լ. Մինասյանը և ավելացրել, որ կազմակերպության գրասենյակն ունի նաև մանկական գրադարան, որտեղ մեծ թվով ֆրանսիական հեքիաթների գրքեր կան. դրանք կամավորների կողմից թարգմանվում են հայերեն և ընթերցվում երեխաների համար: Մարդիկ, անկախ տարիքից, ովքեր ցանկություն ունեն, կամավոր հիմունքներով կատարել գրքերի ընթերցանություններ երեխաների համար, կարող են դիմել մեր գրասենյակ:Ամեն տարի մարտի 19-ին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպվում են նաև տարբեր միջոցառումներ:

Գրասենյակի պատասխանատուի ներկայացմամբ՝ 2004 թվականից սկսած՝ SPFA ԲԿ-ն իրականացնում է նաև «Ոչխարների նվիրատվություն» ծրագիրը՝ նպատակ ունենալով Արցախում բարելավել գյուղաբնակ կարիքավոր ընտանիքների սոցիալական վիճակը և հանրապետությունում զարգացնել անասնապահությունը: Ծրագրից օգտվել են տարբեր կարգավիճակներ ունեցող ընտանիքներ. յուրաքանչյուր ընտանիք ստացել է 4-ական ոչխար: Անասունների բազմացումը և զարգացումը խթանելու համար ոչխար ստացողները քսան ամիսների ընթացքում իրավունք չունեն դրանք վաճառել կամ մորթել: Ծրագրից վերջերս օգտվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի 17 ընտանիքներ:

Բարեգործական ծրագրի մաս է կազմում նաև անապահով ընտանիքների երեխաներին հագուստների բաժանումը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Լ. Մինասյանը տեղեկացրեց, որ հիմնականում շարունակվելու են նշված ծրագրերը՝ ընդգրկելով նոր համայնքներ ու ընտանիքներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Հարսանեկան զույգն ընտանեկան կյանքի առաջին գնումներն է կատարել «Բերքի տոն»-ին (էքսկլյուզիվ)

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մարտակերտում աճեցված կիվին ներկայացվել է «Բերքի տոն»-ին

Սահմանված անվանակարգերում հայտնի են «Բերքի տոն»-ի լավագույն մասնակիցները

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ավելի քան 1000 մասնակից. Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

Search