Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է պաշտոնապես գործարկել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգը մարտի 14-ին։
Brexit-ը կարող է գործարկվել մարտի 14-ին. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: The Daily Telegraph-ին հղում անելով korrespondent-ը գրում է, որ նախարարների կաբինետն է պնդում ընթացակարգի շուտափույթ մեկնարկը։
Մարտի 13-ին Համայնքների պալատը ծրագրում է դիտարկել փոփոխությունները, որոնք մտցրել է Լորդերի պալատը Brexit-ի ընթացակարգի մեկնարկի մասին օրինագծում։
Այդ ընթացակարգը ստացել է «պինգ-պոնգ» անվանումը, քանի որ փաստաթուղթը կուղարկվի մի պալատից մյուսը, քանի դեռ խորհրդարանականներն այն լիովին չեն համաձայնեցրել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիան փետրվարի 2-ին հրապարակել էր Brexit-ի հարցով պլան։ Այդ փաստաթղթում նշված են 12 սկզբունքային կետեր։