Artsakhpress

Հասարակական

Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անցած օրերին հետևել է Պոլսի պատրիարքի տեղապահի ընտրություններին, դրան հետևած զարգացումներին:

Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին

Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, նրա գնահատմամբ, իրավական ուժ չունի, հակասահմանադրական է: Նա կասկածներ ունի, որ գրության հեղինակն անձամբ Աթեշյանն է:

Ընտրությունների նշանակությանը, հետևած  զարգացումների պատճառների ու հնարավոր հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է թուրքագետի հետ:

Հարց- Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում:
Պատասխան- Այդ իրադարձությունները կարելի է բաժանել երկու մասի՝ դրական և բացասական: Դրականն այն է, որ ի վերջո երկար տարիներ անց համայնքում հնարավոր եղավ վերագտնել որոշակի միասնականություն և փորձել վերջ տալ Արամ Աթեշյանի կամայականություններին, եկեղեցական կարգի համաձայն, ընտրել տեղապահ: Մանավանդ, որ տեղապահի ընտրությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությունն էր: Ուրախալի է, որ ընտրող հանձնախմբի անդամ  34 հոգևորականների մեծ մասը դեմ արտահայտվեցին Աթեշյանին:
Բացասականն այն է, որ Արամ Աթեշյանը շարունակում է իր խարդավանքները, հոգևորականին ոչ վայել պահվածքով, շարքային ստախոսի ոճով, ընտրությունների արդյունքներին ծանոթանալուց հետո ի հայտ է բերում մի գրություն՝ Ստամբուլի փոխնահանագապետի կողմից, ըստ որի, իբր ընտրություններն անօրինական են: Փորձում է կառչած մնալ աթոռին, պառակտել նահանգը, ապակառուցողական գործունեությունը շարունակել: Որպես հոգևորական, Աթեշյանի համար պետք է կարևոր լինի ոչ թե Ստամբուլի փոխնահանգապետի նամակը, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրահանգ հորդորը տեղապահի ընտրություն անցկացնելու մասին, ինչը և արվել է:

Խնդիրն այն է, եթե այդ նամակը կար, և Աթեշյանն այն ստացել էր ավելի վաղ, պետք է հրապարակեր ոչ թե ընտրություններից րոպեներ անց, այլ ընտրություններից առաջ տեղյակ պահեր հանձնաժողովին, որ ստացել է նման նամակ, որ իրավունք չունեն անցկացնել ընտրություններ: Սա ուղղակի անթույլատրելի է, ողբերգություն է, որ մեր բարձրաստիճան հոգևորականներից մեկը՝ Արամ Աթեշյանն ունի նման պահվածք: Ես հույս ունեմ, որ սկսված գործընթացի դրական միտումները կշարունակվեն, մենք այժմ ունենք լեգիտիմ ընտրված տեղապահ և պետք է որ բոլորը համախմբվեն նրա շուրջ ու պայքարեն:
Ինձ համար ցավալի է, որ տեղապահի ընտրության բերկրանքը հնարավոր չեղավ տարածել, քանի որ անմիջապես հետևեց խառնաշփոթը: Ամենակարևորը պետք է հիշել, որ սա մեր եկեղեցական խնդիրն է, որևէ առնչություն չունի թուրքական իշխանությունների հետ, տեղապահ ընտրելը զուտ հոգևորների գործն է: 34 քահանաներ ու վարդապետներ ընտրել են տեղապահ: Թուրքիայի կարևոր գաղափարախոսությունն այն է, որ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին: Սա ըստ էության նաև աշխարհիկության ոտնահարումն է: Սա Աթեշյանի ու թուրք իշխանավորի համագործակցություն է:
Ուշագրավ է, որ Ստամբուլի փոխնահանգապետի նամակը զարմանալիորեն գրագետ նամակ էր, և ես լուրջ կասկածներ ունեմ, թե ինչպես կարող է թուրք իշխանավորն այդքան խոր գիտելիքներ ունենալ եկեղեցական տարբեր կարգերի մասին, նա անպայմանորեն ունեցել է մի հայ օգնական, ով հուշել է ու ծանոթացրել է կարգերի մասին: Ամենևին էլ պետք չէ օժտված լինել դեդեկտիվի հատկություններով, որպեսզի հասկանանք, որ այդ օգնողը կամ հուշողը նույն ինքը Աթեշյանն է:

Հարց- Թուրքիայի հայ համայնքի արձագանքն ինչպիսի՞ն է, ի՞նչ քայլերի կարող ենք ականատես լինել:
Պատասխան- Արձագանքները այս դեպքում էլ կարելի է բաժանել երկու մասի: Մի մասի մոտ խոր հիասթափություն է, ըստ էության խառնաշփոթ, չգիտեն հետագա քայլերը, նրանք մտածում են, որ կրկին ճգնաժամ ու փակուղային իրավիճակ է հասունանում, պասիվ դիրքորոշում ունեն, ինչը վտանգավոր է:
Համայնքի մյուս հատվածը, հուրախություն մեզ, նաև հոգևորականներ, այդ թվում և Սահակ Մաշալյանը, հստակ գիտակցում են եկեղեցական ու աշխարհիկ օրենքների տարբերությունը, գիտակցելով, որ տեղապահի ընտրությունը եկեղեցական գործ է, հաստատակամ են շարունակել պայքարն ու հասնել վերջնական արդյունքի:
Ես կարծում եմ, որ Էրդողանն ըստ էության ճիշտ էր, որ մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ հայ պատրիարքի ընտրության ձգձգումը ոչ թե թուրքական իշխանությունների, այլ հայ համայնքի մեղավորությունն է: Մենք տեսնում են, որ այս իրադարձություններն ըստ էության ապացուցում են Էրդողանի այդ խոսքերը: Համայնքը դարձել է մի անձի ամբիցիաների զոհ, մի անձի, ով կառչում է  աթոռից, գնում համայնքի ցանկություններին դեմ: Երեկվա ընտրությունը ցույց տվեց, որ մեծամասնությունը դեմ է, որ Աթեշյանը լինի տեղապահ:

Հարց- Նման կերպ աթոռին կառչած լինելը կասկածների տեղիք չի՞ տալիս:
Պատասխան- Կարող ենք եզրակացնել, որ կան այլ պատճառներ, շահախնդրություններ, որոնք ստիպում են Աթեշյանին ամեն գնով պաշտպանի աթոռը: Վարկածներից մեկն էլ այն է, որ նրա պաշտոնավարման տարիներին ֆինանսական չարաշահումների, հողերի ու գույքերի հետ կապված խնդիրներ ու սկանդալներ եղան: Նոր տեղապահի դեպքում ի հայտ են գալու բոլոր անօրինականությունները, որոնք թույլ է տվել Աթեշյանը: Սա կարող է լինել պատճառներից մեկը:

Հարց- Ի՞նչ հնարավոր զարգացումների կարող ենք ականատես լինել:
Պատասխան- Աթեշյանը փորձում է  ամեն կերպ տապալել պատրիարքի ընտրությունները, քանի որ չի կարող ընտրվել պատրիարք: Այն կանխատեսումները, որ ես ունեի տարիներ շարունակ, Աթեշյանը կարող է ստանալ ձայների 20 տոկոսը, ապացուցվեց երեկ: Նա փորձում է ամեն կերպ մնալ աթոռին: Բայց սա անձնական խնդիր չէ, վերաբերում է համայնքին, եկեղեցուն, հայությանը: Պետք է լինի կտրուկ որոշում, արձագանք: Եթե Աթեշյանը խանգարում է այս ամենին և կամք չի գտնում հեռանալու, պետք է բոլոր հնարավոր միջոցներով նրա հեռացումն ապահովել: Համայնքում, աթոռին  նրա ամեն ժամ գտնվելը փաստորեն կործանարար ազդեցություն է ունենում:

Հարց-Ձեր կարծիքով, Մայր Աթոռը կգնա՞ կտրուկ որոշման:
Պատասխան- Մայր աթոռը բավականին ակտիվ քայլեր ձեռնարկեց վերջին շրջանում: Կաթողիկոսը, այսպես ասած, հավաքելով հակամարտող կողմերին, կարողացավ որոշակի լուծում տալ հարցին: Հուսով եմ, որ Մայր Աթոռը պետք է շարունակի իր գործողությունները և հասնի թնջուկի լուծման: Էջմիածնում ձեռք բերված համաձայնություններն Աթեշյանը խախտեց, էստ էության խախտելով Կաթողիկոսի հանձնարարությունը՝ անցկացնել ընտրություններ: Սա նաև Մայր Աթոռի խնդիրն է, որ Կաթողիկոսի հանձնարարությունն ի կատար ածվի: Կարծում եմ, ցանկացած հոգևորականի համար գերակա պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն ու հրանգանը, ոչ  թե Ստամբուլի փոխնահանգապետի կամ այլ պաշտոնյայի գրությունն ու նամակը:

Հարց-Տեղապահ ընտրված Բեքչյանն ինչպե՞ս է արձագանքել տեղի ունեցածին:
Պատասխան-Բեքչյանի արձագանքը շատ հայտնի չէ, նա այս ամենն ընդունել է ի գիտություն, առաջին քայլն այն է, որ ցանկանում է հանդիպել Ստամբուլի նահանգապետարանի աշխատակիցների հետ: Կարծում եմ, ամեն դեպքում մարտավարությունը պետք է լինի ավելի կտրուկ, քանի որ նա լեգիտիմ ընտրված տեղապահ է: Պետք է րոպե առաջ ընդունել նրա ընտրվելը, շնորհավորել և խնդրել որ իր լիազորությունների շրջանակում իրականացնի գործընթացը, որի շրջանակում էլ կարող է հանդիպել թուրք տարբեր պաշտոնյաների հետ: Դա չի նշանակում, որ ընտրական գործընթացն առկախվի, և սպասենք, թե երբ են նահանգապետարանից իրեն ընդունելու: Նա պետք է վճռական քայլեր անի, սա նրա պատմական առաքելությունն է:

Հարց-Ստամբուլի փոխնահանագապետի գրությունն իրավական առումով ոչինչ է, ես ճի՞շտ եմ հասկանում:
Պատասխան-Այս հայտարարությունն իրավական ուժ չունի, քանի որ Ստամբուլի նահանգապետարանը կարող է ապահովել պատրիարաքի տեղապահի ընտրության տեխնիկական հարցերը, քանի որ ընտրությունն անցկացվում է Ստամբուլի տարածքում: Տեղապահին ընտրում են միայն քահանաները, ոչ մի աշխարհիկ չի մասնակցում դրան: Թուրքիայի Սահմանադրության մեջ գրված է, որ ոչ մի աշխարհիկ իրավունք չունի միջամտել հոգևորականների կամ կրոնական կազմակերպությունների ներքին գործերին: Գրությունը հակասում է նաև Թուրքիայի Սահմանադրությանն ու այդ երկրի ամենակարևոր սկզբունքներից մեկին՝ աշխարհիկությանը։

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search