Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր գործողություններով ընդդիմանում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ընդդիմանում է ամենայն հայոց կաթողիկոսին. Թուրքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Աթեշյանին դժվար է պատկերացնել Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի տեղապահ, երբ նրան հայ համայնքը չի ընդունում:
Թուրքագետի կարծիքով՝ ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանի դանդաղկոտությունը կարող է բացասական դեր ունենալ: «Բեքչյանի շահերից չի բխում ներկայիս դանդաղկոտությունը: Եթե նա հիմա չի կարողանում վճռականություն հանդես բերել, ապա ինչպե՞ս է դիմակայելու Թուրքիայի իշխանություններին եւ պատրիարք դառնալու»,- հարց է հնչեցրել թուրքագետը:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ում ժամանակին Թուրքիայի կառավարությունը Պոլսո հայոց պատրիարքի տեղակալ է նշանակել, իր հերթին, հայտարարել է, որ հրաժարական չի տա: Սակայն Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: