ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մամուլի խոսնակը Ագրամունտի՝ Սիրիա այցից հետո առաջացած սկանդալում մեղադրել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին և նրա կազմակերպություններին, որոնք այդպես ցանկանում են «տապալել ԵԽԽՎ-ն»:
Ագրամունտն իր շուրջ առաջացած սկանդալը բարդում է Հայաստանի և Սորոսի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է eurointegration.com.ua կայքը: Ագրամունտը, որին ապրիլի 28-ին ԵԽԽՎ բյուրոն ձայների մեծամասնությամբ անվստահություն հայտնեց, ավելի վաղ խոստովանել էր, որ իր այցը Սիրիա սխալմունք էր և ռուսական մամուլին մեղադրել էր շահարկումների մեջ:
Սակայն, նրա ներկայացուցիչը սկանդալի մեղավոր է համարում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին: «Մեղավորը Սորոսն է, իսկ նրանք, ովքեր մեղադրում եմ Ագրամունտին, գումարներ են ստանում ֆինանսական կետից»,- ասել է Ագրամունտի խոսնակը: Նա հավելել է, որ ESI կազմակերպությունը, (որը զբաղվում էր ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործերի քննությամբ-խմբ.) և Սորոսի մյուս կազմակերպությունները ցանկանում են ոչնչացնել ԵԽԽՎ-ն, քանի որ վերջինս դիմադրում է Սորոսի և Հայաստանի ճնշումների առաջ» Հիշեցնենք,ավելի վաղ Ագրամունտը ԵԽԽՎ պատգամավորների պատվիրակության կազմում այցելել էր Սիրիա՝ առանց ԵԽԽՎ-ի կողմից լիազորվելու: