Ուկրաինայի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ արշավն սկսել Է Ռուսաստանի հետ իր տարաձայնությունների պատճառով:
Ագրամունտը հայտարարել Է, թե իր դեմ արշավը կազմակերպել Է Ուկրաինան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասված Է ԵԽԽՎ-ի ղեկավարի՝ մամուլի համար արված հայտարարության մեջ:
Ագրամունտը նշել Է, թե ԵԽԽՎ-ի որոշ անդամներ իր այցը Միրիա օգտագործել են, որպեսզի «արշավ սկսեն» իր «դեմ»: «Ակնհայտ Է, որ այդ արշավը կազմակերպել Է Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի դեմ իր ազգային շահերի պտճառով եւ սոցալիստները, ինչպես նաեւ ծայրահեղ ձախերը՝ հանուն քաղաքական շանսի»,- ասված Է հայտարարության մեջ:
Նրա կարծիքով՝ ԵԽԽՎ-ի կանոնակարգը փոխելու փորձերը «միաժամանակ անօրինական են եւ անիրավական»: Վեհաժողովի ղեկավարը նշել Է, որ «մարդուն նոր կանոններով մեղադրել ավելի վաղ կատարած արարքների համար, այսինքն՝ հետին թվով, անընդունելի Է եւ իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: