Artsakhpress

Հասարակական

Հայ և ադրբեջանցի գյուղապետերը հանդիպել են Թբիլիսիում

Ապրիլի 26-ից 28-ը Թբիլիսիի «Աստորիա» հյուրանոցում կայացավ հայ-ադրբեջանական հանդիպում, որին մասնակցում էին հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի ու Թովուզի շրջանների գյուղապետեր և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Հայ և ադրբեջանցի գյուղապետերը հանդիպել են Թբիլիսիում

Հայ և ադրբեջանցի գյուղապետերը հանդիպել են Թբիլիսիում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախաձեռնության կազմակերպիչն էր բրիտանական Saferworld-ը՝ Շվեյցարիայի արտգործնախարարության ֆինանսավորմամբ: Հայկական կողմը ներկայացնում էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (Երևան), ադրբեջանական կողմը՝ Հումանիտար հետազոտությունների ընկերությունը (Բաքու), երկուսն էլ՝ հասարակական կազմակերպություններ:

Հանդիպումն անցկացվում էր «Chatham House Rule» սկզբունքով, այսինքն՝ նախաձեռնության մասին կարելի է գրել, մեջբերել հնչած փաստեր ու տեսակետներ, սակայն չի կարելի նշել անուններ: Սա արվում է, որպեսզի հանդիպումն անցնի ավելի անկաշկանդ մթնոլորտում:

Թբիլիսյան եռօրյա հանդիպման կազմակերպիչները հրավիրել էին նաև տողերիս հեղինակին՝ որպես լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզի հինգ գյուղապետեր, երկու համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երկու հոգի Քաղաքացիական հասարակության ինստիտուտից և մեկ լրագրող: Ադրբեջանական կողմից ևս մասնակիցների ընդհանուր թիվը տասն էր:

Անցնող տարիներին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հումանիտար հետազոտությունների ընկերությունը միջազգային դոնորների ֆինանսական օժանդակությամբ իրականացրել են համայնքային ծրագրեր պետական սահմանին մոտ գտնվող մի շարք հայկական և ադրբեջանական գյուղերում: Հայկական և ադրբեջանական կազմակերպությունների ղեկավարները հանդիպման երրորդ օրը, որին ներկա էին նաև Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների անդամներ, հակիրճ ներկայացրին զեկույցներ սահմանային համայնքների հիմնախնդիրների մասին:

Հիմնախնդիրները գրեթե նույնն են՝ գյուղերը հակառակորդի դիպուկահարների և փոքր ու միջին տրամաչափի զենքերի կրակի տակ են, մարդիկ չեն կարողանում մշակել հողամասերը, կա խմելու և ոռոգման ջրի խնդիր, ճանապարհները վատ վիճակում են, գործազրկության և խաղաղության փաստացի բացակայության պատճառով մարդիկ արտագաղթում են: Սահմանի երկու կողմերում էլ կառուցվել են անվտանգության պատեր, որոնք խաղաղ բնակիչներին, առաջին հերթին՝ դպրոցականներին և երեխաներին, պաշտպանում են դիպուկահարներից:

Թբիլիսիի «Աստորիա» հյուրանոցի այն կոնֆերանս-դահլիճում, որտեղ կայանում էր հանդիպումը, կողմերը պատերին կախել էին լուսանկարներ, որոնց հեղինակները նաև սահմանային գյուղերի դպրոցականներն էին:

Չնայած արդեն ավելի քան 25 տարի Տավուշի մարզի և Ղազախի ու Թովուզի շրջանների միջև չկա որևէ շփում, հայ որոշ գյուղապետեր հիշում են ադրբեջաներենը և հակառակը: Սուրճի ընդմիջումներին կարելի էր երբեմն լսել հայ ու ադրբեջանցի համայնքային ներկայացուցիչների զրույցը հայերենով կամ ադրբեջաներենով:

Շուրջ 25 տարի ես գրում եմ հայ-ադրբեջանական թեմաներով, մասնակցել եմ Ղարաբաղյան խնդրի հետ կապված բազմաթիվ քննարկումների և կարող եմ ասել, որ Թբիլիսիում ապրիլի 26-28-ը կայացած եռօրյա հանդիպումը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի ու Թովուզի շրջանների գյուղապետերի ու համայնքային կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ ամենից հետաքրքրականներից էր: Այն նախ և առաջ մարդկային էր, քիչ էր քաղաքականությունն ու քարոզչությունը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search