Սիրիական Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասից գրոհայինների դուրսբերումն ավարտվել է, նրանց վերջին ավտոշարասյունն ուղղություն է վերցրել Ջերաբլուս։
Սիրիական Հոմսը լիովին ազատագրվել է գրոհայիններից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այժմ քաղաքը լիովին անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Սիրիական ոստիկանության սպայի խոսքով՝ Հոմսում մնացել են միայն քաղաքացիական անձիք, ովքեր չեն ցանկացել լքել իրենց տները։
Քաղաքից գրոհայինների դուրսբերման 11-րդ փուլի ընթացքում քաղաքը լքել է ավելի քան 2500 մարդ, ներառյալ 700 գրոհային։ Տարհանումն անցել է առանց միջադեպի։ Նախորդ 10 փուլերի ընթացքում Էլ-Վաերը լքել է մոտ 17 հազար մարդ, ներառյալ ավելի քան 3500 գրոհային։