Artsakhpress

Հասարակական

Բուենոս Այրեսում մեկնարկել է Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

Բուենոս Այրեսում մեկնարկել է Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը:

Բուենոս Այրեսում մեկնարկել է Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

Բուենոս Այրեսում մեկնարկել է Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիսավոր բացման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ողջույնի խոսքն ընթերցել  է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

«Ջերմորեն ողջունում եմ Հայ բժիշկների միջազգային 12-րդ  համագումարի մասնակիցներին։  

Շուրջ 40 տարի առաջ ստեղծված Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն առ այսօր շարունակում է Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի զարգացմանն ուղղված հայրենանվեր առաքելությունը։ Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն այն գնահատել է որպես  աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի արդյունավետ կիրառման ցայտուն օրինակներից մեկը։

 Այսօր, երբ Հայաստանի առողջապահության համակարգը  շրջադարձային բարեփոխումների ժամանակաշրջան է ապրում, մենք ձեզ հետ միասին կարող ենք համագործակցությունն առավել նպատակային ու արդյունավետ դարձնել»,-ասված էր նախարարի ուղերձում։

Այնուհետև, Սերգեյ Խաչատրյանը համագումարի մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի առողջապահության համակարգում ընթացող բարեփոխումները, նոր ծրագրերը և զարգացման հեռանկարները։

Զեկուցվել է, որ իրականացվել է գործող ծրագրերի անկողմնակալ ուսումնասիրություն, ինչի արդյունքում որոշ ծրագրեր փակվել են, օբյեկտիվորեն գնահատվել է առկա և անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը,  հստակեցվել են ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ուղիները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել բժշկական օգնության որակի և մատչելիության ապահովմանը, ինչպե նաև բուժաշխատողների շարունակական մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին։

Խոսելով ընթացող բարեփոխումների մասին, նախարարի տեղակալը կարևորել է Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, ուղեցույցների և գործելակարգերի մշակումը, համակարգի օպտիմալացումը, բժշկական ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրումը։

Սերգեյ Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում և ակնկալում է համասփյուռ հայության ակտիվ մասնակցությունը իրականացվող բարեփոխումներում` հորդորելով ներդրումներ կատարել Հայաստանի առողջապահության համակարգում։

Հաջորդ զեկույցը նվիրված էր Հայաստանում բժշկական մասնագիտական  կրթությանը։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բժշկական մասնագիտական կրթության հենասյունը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է, որն արդեն ավելի քան մեկ դար է, ինչ բարձրորակ մասնագետներ է պատրաստում։ Նրանցից շատերը ներկա էին դահլիճում։

Համագումարի մասնակիցների հատուկ ուշադրությանն է արժանացվել այն փաստը, որ ներկայիս Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են ինչպես հայաստանցի, այնպես էլ արտասահմանյան երկրներից ժամանած բազմաթիվ ուսանողներ։ Դասախոսությունները մատուցվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Գործնական պարապմունքները և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են նորագույն սարքավորումներով հագեցած համալսարանական կլինիկաներում և լաբորատորիաներում։

Կոնգրեսի առաջին օրը շարունակվել է  պլենար նստաշրջաններով։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search