Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ որոշվեց բավարարել «Իմաստ» սահմանափակ պատասխանատվությամբ
Քաշաթաղի շրջանի Հակ համայնքի տարածքում կկառուցվի փոքր հիդրոէլեկտրակայան
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ որոշվեց բավարարել «Իմաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ նրան տրամադրելով Քաշաթաղի շրջանի Հակ համայնքի տարածքում Աղավնո գետի վրա «ՀԱԿ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման՝ մինչև 2016թ. հունվարի 8-ը գործողության ժամկետով լիցենզիա, ինչպես նաև սահմանելով «Իմաստ» ՍՊԸ կողմից «ՀԱԿ» փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիայի պայմանները:
«Արցախպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նիստում որոշվեց հաստատել ալկոհոլային խմիչքների ոլորտի (գինի, կոնյակ, օղի) ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող տեղեկատվության ձևն ու սուբյեկտների ցանկը: