Artsakhpress

Քաղաքական

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը համապատասխանում է միջազգային նորմերին. ՓՊ-ի փորձագիտական խումբ

Ադրբեջանի վարած ակնհայտ հակահայկական քարոզչությունն ապացուցում է այն, որ Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացումը միանգամայն իրավաչափ էր միջազգային իրավունքի շրջանակներում:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը համապատասխանում է միջազգային նորմերին. ՓՊ-ի փորձագիտական խումբ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը համապատասխանում է միջազգային նորմերին. ՓՊ-ի փորձագիտական խումբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող ՀՀ փաստաբանական պալատի փորձագիտական խմբի անդամ փաստաբան Արա  Խզմալյանը:

« Ինչպես պատերազմական գործողություններում, այնպես էլ խաղաղ պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվում է հայատյաց քաղաքականություն: Ապրիլյան պատերազմի իրադարձություններում քաղաքացիական անձանց և պատերազմական գործողությունները դադարեցրած զինվորականների սպանությունը ադրբեջանցիների կողմից, ոմանց խոշտանգումների ենթարկելը պատերազմական հանցագործություն է»,-ընդգծեց Խզմալյանը:

Փաստաբանի խոսքով` այս դեպքերից ելնելով կարելի է պնդել, որ միջազգային նորմերի շրջանակում Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, բայց Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումը Ադրբեջանի կազմում դարձել էր անհնար:

«Կոսովոյի անկախության  փաստական հիմքը նույնպես եղել է այս հանգամանքը, քանզի սերբ և կոսովոցի  ազգաբնակչությունների համատեղ գոյությունը հնարավոր չէր շարունակել նույն պետության կազմում»,-ասաց Խզմալյանը:

Փաստաբանը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից հաճախ վկայակոչվող հանգամանքներին ` տարածքային ամբողջականության և uti possidetis juris (ապագաղութացման ընթացքում նախկին գաղութների վարչական սահմաններն ինքնաբերաբար վերածվում են նրանց միջև միջազգային միջպետական սահմանների-հեղ.) սկզբունքներին:  Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածքային ամբողջականության սկզբունքն անհիմն է երկու պարզ պատճառով:

«Արցախն իր ինքնորոշման իրավունքը իրականացրել է Ադրբեջանի անկախացմանը զուգահեռ և ի սկզբանե չի կազմել Ադրբեջանի տարածքի  մաս, ուստի  նրա անկախացումը չի կարող համարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում:Երկրորդ՝  ըստ վերոհիշյալ 2526 բանաձևի, տարածքային ամբողջականությունը նույնիսկ երրորդ պետությունների հանդեպ չի կարող վկայակոչվել` որպես ազգերի ինքնորոշման սկզբունքը սահմանափակող, եթե համապատասխան պետությունը չի հարգում ազգերի հավասարությունը և ինքնորոշման սկզբունքը», -նշեց Խզմալյանը:

Ինչ վերաբերում է uti possidetis juris սկզբունքին, ապա փաստաբանը նշեց, որ տվյալ դեպքում Ադրբեջանն  իր անկախությունը 1991 թվականին ձեռք է բերել ոչ թե ապագաղութացման գործընթացի շրջանակում, այլ պարզապես ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

«Բացի այդ, Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է մինչև Ադրբեջանի սահմանների միջազգայնորեն հաստատումը»,- ընդգծեց Խզմալյանը:

Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի մյուս անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է բացահայտ հայատյացության քաղաքականության իրականացումը:

«Ադրբեջանում ռասիստական և ատելության քարոզչությունը պետական մակարդակի վրա է գտնվում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է մի շարք միջազգային փաստաթղթեր: Ադրբեջանը այդպիսի ատելության քարոզչությունը վարում է սկսած դպրոցից, որտեղ նույնիսկ դասագրքերում ուղղակի կամ անուղղակի կերպով հակահայկական բաղադրիչներ կան»,- ընդգծեց Սիմոնյանը:

 Փաստաբանների պալատը ստեղծել էր Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող փորձագիտական խումբ: Դրա նպատակն էր կազմել մասնագիտական կարծիք և վերլուծություն ներկայացնել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Մասնագիտական կարծիքում ներկայացված են ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականությունը և նրանց կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ բռնության և ատելության դրսևորման դեպքերը, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից դրանց գնահատականները:Այս փաստաթուղթը թարգմանվելու  է անգլերեն և ուղարկվելու միջազգային կառույցներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search