Artsakhpress

Քաղաքական

ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԽ նախարարական համաժողովում շեշտել է Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը

Դանիայի Էլսինոր քաղաքում մայիսի 17-18-ը կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 128-րդ համաժողովը, որին Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԽ նախարարական համաժողովում շեշտել է Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը

ՀՀ մշտական ներկայացուցիչը  ԵԽ նախարարական համաժողովում շեշտել է Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Համաժողովի օրակարգային թեմաները նվիրված էին «Եվրոպայի խորհրդի ապագային, արդի և պոտենցիալ մարտահրավերներին և դրանց ԵԽ արձագանքին», ինչպես նաև «Բազմակողմ դիվանագիտության սպառնալիքներին»։ Ի թիվս այլ հարցերի, մտքեր փոխանակվեցին նաև Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կոռուպցիոն բացահայտումների և դրանց հետամուտ քայլերի վերաբերյալ։

Համաժողովի պաշտոնական նիստին դեսպան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Հայաստանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Եվրոպայում չպետք է լինեն այսպես կոչված «գորշ գոտիներ» և հակամարտության գոտիներում բնակվող անձանց իրավունքներն ու ազատությունները պետք է հարգված և պաշտպանված լինեն։ Այդ նպատակով անհրաժեշտ է երաշխավորել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, ինչպես նաև համապատասխան մոնիտորինգային մարմինների անարգել մուտքն այդ տարածքներ»։

Այս համատեքստում Հայաստանի դեսպանը Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրեց Արցախի Հանրապետության կողմից մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միակողմանիորեն միանալու փաստին։ Շեշտեց Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ հավելելով, որ այն նաև ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առանցքային սկզբունքներից է։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ զեկույցին՝ Պարույր Հովհաննիսյանը, հղում անելով «Deutsche Welle» գերմանական հեղինակավոր օրաթերթին, նշեց, որ «Ադրբեջանն ավելի հաջողակ է գտնվել իր արժեքները Արևմուտք արտահանելու գործում, քան՝ հակառակը»։ Համոզմունք հայտնեց, որ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում այս զեկույցի բացահայտումներին պետք է հետևեն համապատասխան քայլեր՝ օրինազանց այս գործողություններին օրենքի ողջ ուժով արձագանքելու համար։

Եզրափակելով, ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց. «Եվրոպայի խորհուրդն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում։ Վերջին ներքաղաքական զարգացումները, որոնք հանգուցալուծվեցին հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտում, վկայեցին Հայաստանի հասարակության՝ ժողովրդավարության գաղափարներին նվիրվածության և ՀՀ քաղաքական ուժերի հասունության մասին։ Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին։ Ակնկալում ենք Եվրոպայի խորհրդի աջակցությունն այս հավակնոտ գործընթացին՝ կյանքի կոչելու մեր հասարակության ձգտումներն ու ակնկալիքները»։

Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը Դանիայից փոխանցվեց Խորվաթիային»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search