Artsakhpress

Քաղաքական

ՀԱՊԿ անդամ երկրները ընդունում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Շարմազանովը` ՀԱՊԿ երկրների ղեկավարների ընդունած հայտարարության մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության ընդունումը վկայում է, որ կազմակերպության անդամ բոլոր երկրները սատարում են Մինսկի խմբի համանախագահությանը՝ հակամարտության կարգավորման հարցում, և ընդունում են նրանց առաջարկած երեք հիմնարար սկզբունքները:

ՀԱՊԿ անդամ երկրները ընդունում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Շարմազանովը` ՀԱՊԿ երկրների ղեկավարների ընդունած հայտարարության մասին

ՀԱՊԿ անդամ երկրները ընդունում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Շարմազանովը` ՀԱՊԿ երկրների ղեկավարների ընդունած հայտարարության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Ադրբեջանը հաճախ է փորձում ընդհանուր սկզբունքներից առանձնացնել տարածքային ամբողջականության սկզբունքը և խնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ու եղել են պետություններ, որոնք, միգուցե, միտումնավոր կամ ոչ միտումնավոր անտեսել են մյուս երկու սկզբունքները, իսկ այդ համատեքստում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը չափազանց կարևոր է:

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից նման հայտարարության ընդունումը խոսում է այն մասին, որ այդ կազմակերպության անդամ բոլոր երկրները` սկսած Ռուսաստանից մինչև Ղազախստան և Բելառուս, ընդունում են հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկում են համանախագահները, այդ թվում` մեզ համար շատ կարևոր ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Այսինքն, նրանք ընդունում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը մեզ համար շատ կարևոր է»,-  ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության ձևաչափին սատարելու մասին հայտարարության ընդունումն արժանի պատասխան էր նոյեմբերի 29-ին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանա-թուրքական հնարքին, երբ առանց հայկական պատվիրակության հետ քննարկելու հակամարտությունների կարգավորման վերաբերյալ հակահայկական ձևակերպումներ պարունակող կետ էին ներառել ընդունված հռչակագրում:  «Սա հստակ պատասխան էր, որ հանգիստ ձեր տեղերում մնացեք, ՀԱՊԿ անդամ երկրները սատարում են հակամարտության կարգավորման ձևաչափին, որն առաջարկում է Մինսկի խմբի համանախագահությունը»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա նաև հիշեցրեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցելու մասին հստակ ամրագրված է Հայաստանի և Եվրոպական Միության միջև օրերս ստորագրված համաձայնագրում, ինչը նշանակում է, որ բոլոր միջազգային կառույցները, ԵՄ-ն, ՀԱՊԿ-ն ընդունում են համակարգության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, որոնց թվում է նաև հայկական կողմի համար շատ կարևոր ինքնորոշման իրավունքի սկզբունքը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search