Այսօր ես ձեզ հետ նշում եմ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:
Պայքարում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար. Էլենի Թեոխարիուս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսն այսօր՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ՝ տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ:
«Ողջունում եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված համաղարաբաղյան հանրահավաքի բոլոր մասնակիցներին և շնորհավորում բոլորիդ, իմ սիրելի´ արցախցիներ:
Ես միշտ եղել ու այսուհետ էլ լինելու եմ ձեր կողքին: Ես պաշտում եմ Արցախը, հիանում եմ այդ տարածաշրջանի մարդկանցով: 10 տարի անընդմեջ այցելել եմ Արցախ և շարժման ընթացքում աշխատել եմ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, իսկ ձեր զինված ուժերի կողմից Ադրբեջանի զավթողական ռեժիմի դեմ տարած փառապանծ հաղթանակն ուղղակի հիացրել էր ինձ: Ես անչափ հպարտանում եմ ձեր ձեռքբերումներով և Եվրախորհրդարանում պայքարում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար: Սիրելի´ հայրենակիցներ, ես միշտ ձեզ հետ եմ ու հպատ եմ վերադառնալ Ստեփանակերտ ցանկացած պահի, երբ զգաք իմ կարիքը: Կեցցե՛ Արցախի ժողովուրդը»,- ավելացրել է Էլենի Թեոխարիուսը: