Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը:
Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը ճշտում է Կուբանում ավտովթարից տուժածների շրջանում հայերի առկայությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Twitter-ում Հայաստանի ԱԳՆ էջը:
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետեւանքով 14 մարդ է զոհվել: «Ճշտված տվյալներով՝ 14 մարդ զոհվել է, 24-ին հաջողվել է փրկել»,- նշել է «ՌԻԱ նովոստիի» աղբյուրը: