Էջմիածնում անցկացված Սուրբ պատարագն իսկապես գագաթնակետն էր էկումենիկ իրողության:
Հռոմի պապն իրեն զգում է ինչպես սեփական տանը. խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր Էջմիածնում տեղակայված մամուլի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին:
Նա նշեց, որ տեղի ունեցած Սուրբ պատարագի ժամանակ մի քանի խիստ կարևոր էկումենիկ պահեր եղան: «Այս առավոտ մենք կրոնական արարողություն միասին իրականացրեցինք, որը էկումենիզմի խորհրդանիշն է ամենախորունկ իմաստով: Մենք ապրեցինք հարստությունը հայ ժամերգության ավանդության: Որոշ տարրեր համադրվել էին, քանի որ ամենասկզբում աղոթքը ու վերջին ավետարանի ընթերցումը տարեր են, որոնք փոխարկված են հենց կաթոլիկ ավանդույթից, ինչը շատ լավ է: Իսկապես, մեծ քայլ էր միասին աղոթելը, մեր փորձառությունը հայ առաքելական եկեղեցու հետ կիսելը»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ նշեց Ֆեդերիկո Լոմբարդիին:
Մոնսինյորը նշեց, որ բնութագրական էր Էջմիածնի պատարագից հետո Պապի կողմից հնչեցրած վերջին խոսքն ուղված Ամենային Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին այն մասին, որ «խնդրում եմ օրհնել ինձ, Կաթողիկե եկեղեցին, մեր միասնական ուղին»:
Ֆեդերիկո Լոմբարդին հավաստիացրեց, որ նման էկումենիկ հանդիպումների ընթացքում Պապը խնդրել է այլ քրիստոնյա առաջնորդներին օրհնել իրեն, ինչն առհավատչյա է օրհնությունը փոխադարձ ընդունելուն, միասնության մեծ ուղերձի հղմանը:
Նա նաև հայտնեց, որ պատրաստ է համատեղ հայտարարությունը, որը կարվի Հայաստանի ու Վատիկանի կողմից: «Երեկ երեկոյան, վերջապես, ձևակերպվեց համատեղ հայտարարությունը: Մի քանի ժամվա ընթացքում կստանաք»,- նշեց մոնսինյորը:
Հարցին՝ ի՞նչն է զարմացրել ու զայրացրել Պապին Հայաստանում, մոնսինյորը պատասխանեց. «Որևէ բան խնդրահարույց չէր Պապի համար: Նա ամեն տեղ ընդունվում էր գրկաբաց հայ ժողովրդի կողմից,մասնավորապես նաև հայ առաքելական եկեղեցու կողմից: Նա այստեղ հյուր է, նա միշտ գտնվել է կաթողիկոսի տանը ու իրեն զգում է ինչպես սեփական տանը: Ամեն ինչ շատ լավ էր: Հայ առաքելական եկեղեցու հետ հանդիպումներում խնդիր բնավ չկար»: