«Գազպրոմ»-ը հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը, նախնական գնահատականներով, 22,8%-ով ավելացրել է գազի արտահանումը Թուրքիա՝ 2016-ի նույն ժամանակամիջոցի համեմատ:
«Գազպրոմ»-ը 8 ամսում 22,8%-ով ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Բացի այդ, «Գազպրոմ»-ն ավելացրել է գազի մատակարարումները հարավ և Հարավարևելյան Եվրոպա: Մասնավորապես, գազի արտահանումը Հունգարիա ավելացել է 25,2%-ով, Սերբիա՝ 34,6%-ով, Հունաստան՝ 17,7%-ով, իսկ Բուլղարիա՝ 10,4%-ով:
Ընկերությունում հավելել են, որ 8 ամսում գազի մատակարարումները հեռավոր արտասահման ավելացել են 11,5%-ով, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ մինչև 133,6 մլրդ խորանարդ մետր: