Artsakhpress

Քաղաքական

Թուրք գործիչները Ստեփանակերտում հանդես են եկել մամլո ասուլիսով

«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ ճանաչողական այցով Արցախ այցելած մի խումբ թուրք հասարակական-քաղաքական եւ մշակութային գործիչներ նախօրեին Ստեփանակերտում հանդես են եկել մամլո ասուլիսով:

Թուրք գործիչները Ստեփանակերտում հանդես են եկել մամլո ասուլիսով

Թուրք գործիչները Ստեփանակերտում հանդես են եկել մամլո ասուլիսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թուրքական Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը ասել է, որ իրենք շատ տպավորված են Արցախ այցելությունից և իրենց ստացած ջերմ վերաբերմունքից: Նրա խոսքով՝ իրենք կողմ են, որպեսզի Թուրքիան առերեսվի իր պատմությանը և ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, իսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծում ունենա: «Միջազգային իրավունքի տեսանկյունից մի օրենք կա. ով սեղանին չի նստում, նա իրավացի չէ: Պետք է նախ և առաջ մի կողմ թողնել՝ ով է իրավացի և ով՝ ոչ, ու ընդհանուր սեղանի շուրջ նստել՝ խոսելու և լուծումներ գտնելու համար»,- ասել է Ուֆուկ Ուրասը և ավելացրել, որ Արցախում պաշտոնյաների կողմից հնչեցված այն միտքը, որ հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն և ոչ թե պատերազմով, այս առումով հուսադրող է իրենց համար:

Ըստ թուրք գործիչի, հասարակություններն, ընդհանրապես, հակված են միայն իրենց ցավը տեսնելու, և շատ ժամանակ այդ ցավերը մրցակցության մեջ են դնում: «Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեր ընդհանուր ցավն են և այդ տեսանկյունից մոտենանք հարցերին: Մենք թուրքական հասարակության մեջ լուսավորելու, տեղեկացնելու այդ գործառույթն ենք կատարում և փորձելու ենք այս այցից հետո ևս մեր տպավորությունները փոխանցել թուրք հանրությանը»,- ասել է Ու. Ուրասը:

«Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե Արցախ այցելելուց հետո արդյոք չեն վախենում Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելուց, Ու. Ուրասը պատասխանել է ասացվածքով. նա ով անձրևի տակ է մտնում, երբեք չպետք է վախենա թրջվելուց: «Չգիտեմ՝ մեր այցը քաղաքական ինչ հետևանքներ կունենա Բաքվում, որովհետև գիտենք, որ այնտեղ բողոքի ալիքը մեծ է այս առումով, բայց ուզում ենք հայտնել, որ սա նաև իրենց համար է: Մենք խաղաղություն ենք ուզում. դրա համար էլ այցելել ենք Արցախ»,- ասել է թուրք քաղաքական գործիչը:


Իսկ գրող, ակտիվիստ Սաիդ Չեքինօղլուն նշել է, որ ինքը գալիս է մի այնպիսի տարածքից, որտեղ տարիներ շարունակ ցեղասպանություն է եղել՝ հայերի, Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ: «Ես` ինքս, ցեղասպանագետ եմ, իրավապաշտպան և, այստեղ գալով, հանգեցի այն եզրակացությանը, որ ցեղասպանության հարցի և Արցախի հիմնախնդրի միջև ինչ-որ ընդհանուր կապ կա»,- ասել է Ս. Չեքինօղլուն:


Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության խնդրին՝ թուրք մտավորականը դիտարկում է անցկացրել՝ նշելով, որ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիան և Ավստրիան, որոնք ժամանակին իրենց մեղքի բաժինն են ունեցել հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների մեջ, պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, սակայն ժամանակակից Թուրքիան շարունակում է այն մերժել, ինչը դժվարացնում է հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: «Կարծում եմ՝ Հայաստանի հետ սահմանը պետք է անվերապահորեն, առանց ուշացնելու բացել, քանի որ թուրքական հասարակության մեծ մասը կողմնակից է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը»,- նշել է Ս. Չեքինօղլուն:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Search