Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգ (գտնվում է Սիրիայի հետ սահմանին) է ուղարկվել երկրի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենաներ և ավտոբուսներ:
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին լրացուցիչ ուժեր է կուտակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ մեքենաները և ավտոբուսները դեպի սահման են տեղափոխել լրացուցիչ զինվորներ և զինվորականներ։
Բացի լրացուցիչ զինվորներից և զինվորականներից, Սիրիայի հետ սահման են ուղարկվել զինամթերք և բժշկական պարագաներ։
Աղբյուրը տեղեկացնում է, որ լրացուցիչ ուժերի կուտակումը Սիրիայի հետ սահմանին նպատակ ունի ավելի ամրապնդել Թուրքիայի սահմանային գիծը։