Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Սիրիայում ահաբեկիչները մոտ ժամանակներս կպարտվեն:
Սիրիայում ահաբեկիչներին մոտ ժամանակներս կոչնչացնենք. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կան բոլոր հիմքերը կարծելու, ես այսպես կասեմ, զգուշորեն, որ այնտեղ ահաբեկիչներին մենք մոտ ժամանակներս կոչնչացնենք վերջնականապես»,- ասել է Պուտինը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի պլենար նիստի ընթացքում: