Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո հայտարարել է հրաժարական տալու մասին:
Անկարայի քաղաքապետը հայտարարել է հրաժարականի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Գյոքչեքը թվիթերյանը իր միկրոբլոգում հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Անկարայի քաղաքային խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում էլ պաշտոնապես հրաժարական կտա: Նախօրեին հրաժարական էր տվել Բուրսայի քաղաքապետը: Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ պահանջել էր Բալըքեսիրի, Բուրսայի և Անկարայի քաղաքապետերի հրաժարականները: