Artsakhpress

Տնտեսական

ԼՂՀ արդյունաբերական արտադրանքը 2013թ. կազմել է 44 մլրդ դրամ

ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անցած տարի կազմել է 168.6 մլրդ դրամ` 2012թ. 150 մլրդ դրամի փոխարեն:

ԼՂՀ արդյունաբերական արտադրանքը 2013թ. կազմել է 44 մլրդ դրամ

 ԼՂՀ արդյունաբերական արտադրանքը 2013թ. կազմել է 44 մլրդ դրամ

ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) անցած տարի կազմել է 168.6 մլրդ դրամ` 2012թ. 150 մլրդ  դրամի փոխարեն:

Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ 2013թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1137.9 հազ. դրամ կամ 2777.9 ԱՄՆ դոլար ՝ 2012թ. 1023.0 հազ. դրամի կամ 2546.1 ԱՄՆ դոլարի  դիմաց:

Ծառայության տնօրենը նշեց նաև, որ ՀՆԱ-ի արձանագրված 9.3 տոկոս հավելաճի տեմպի 3.1 տոկոսն ապահովել է կառավարում և պաշտպանությունը, 1.6-ը` շինարարությունը, 1.4-ը` գյուղատնտեսությունը, 1.2-ը՝ արդյունաբերությունը:

Կառուցվածքային տեսանկյունից 2013թ. նախորդ տարվա համեմատ 1.6 տոկոսով աճել է ծառայությունների արտադրության ոլորտի ավելացված արժեքի տեսակարար կշիռը՝ ՀՆԱ-ի մեջ:

ՀՆԱ-ի եռամսյակային կառուցվածքի դիտարկումը ցույց է տվել, որ 2013թ. երկրորդ կիսամյակում արտադրվել է ՀՆԱ-ի գերակշռող մասը 60.6 տոկոսը նախորդ տարվա 60.0 տոկոսի փոխարեն:

Անդրադառնալով ըստ ոլորտների Արցախում արձանագրված տնտեսական ցուցանիշներին` Կ. Ներսիսյանը տեղեկացրեց, որ 2013թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 44.3 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 44.2 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2012թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 110 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 121.0տոկոս հանքագործական, 100.6 տոկոս` մշակող արդյունաբերությունում և 116.3տոկոս` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում:

ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ ոլորտների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 43.2%, հանքագործական արդյունաբերություն` 25.7%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 31.1%:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 12.8մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճը կազմել  է 6.1 %: Վիճակագրական ծառայության տնօրենի հաղորդման համաձայն արտադրանքի աճ է արձանագրվել նաև գյուղատնտեսության բնագավառում: Ըստ այդ տվյալների գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2013թ. փաստացի գներով կազմել է 55.2 մլրդ դրամ, ինչը 2012թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 9.2 տոկոսով` հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի  աճով: Անասնաբուծության համախառն արտադրանքը, համադրելի գներով, աճել է 2.1%-ով:

Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 2.8%-ային կետով աճել է անասնաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 36.7%, իսկ բուսաբուծության համախառն արտադրանքինը համապատասխանաբար` 63.3%:

Անցած տարվա գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) (29.3 տոկոս) և մսի (17.9 տոկոս) արտադրությանը:

Խոսելով հաշվետու ժամանակահատվածում Արցախում իրականացված  շինարարական աշխատանքների ծավալների մասին` Կ. Շահրամանյանը նշեց, որ անցած տարի   հանրապետությունում իրականացվել է 45.2 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 18.1 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 95.1 տոկոսը:

Շինարարության 31.6%-ը կատարվել է պետական բյուջեի, 29.9%-ը` կազմակերպությունների, 18.5%-ը` օտարերկրյա ներդրողների, 5.7%-ը մարդասիրական օգնության, 4.3%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին: Իրականացված շինարարության 36.4%-ն է արտադրական նշանակության: Տարածքային առումով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 43.0%-ը  բաժին է ընկել մայրաքաղաքին, 24.4%-ը` Մարտակերտի, 9.1%-ը` Քաշաթաղի շրջաններին:

Կ. Ներսիսյանի տեղեկատվությամբ ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալն անցած տարի փաստացի գներով կազմել է 134.5մլրդ դրամ կամ 328.5մլն դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 24.4մլրդ դրամ (59.6 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 110.1մլրդ դրամ (268.8մլն դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 85.7մլրդ դրամով (209.2մլն դոլարով):

2012թ. համեմատությամբ անցած տարվա արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 5.9 տոկոսով, ընդ որում, արտահանումը աճել է 3.2 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 7.7 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 10.4 տոկոսով:

Հաշվետվության համաձայն, անցած տարվա ԼՂՀ սպառողական շուկան (ըստ տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների և չհաշվառվող դաշտի լրահաշվարկի)  կազմել է 132.1մլրդ. դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, աճելով 3.2տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 85.9%-ը բաժին է ընկել մանրածախ արևտրաշրջանառությանը, 14.1%-ը ծառայություններին: Ծառայության տնօրենի խոսքով անցած տարվա  մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 113.5մլրդ դրամ, որը 2012թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3.3տոկոսով:

Անցած տարի հանրապետությունում բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 18.6մլրդ դրամ, որը 2012թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 2.5 տոկոսով,- նկատում է Կ. Ներսիսյանը  ընդգծելով, որ բնակչությանը մատուցված վճարովի ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել կապի, տրանսպորտի և ֆինանսական գործունեության ծառայությունները, համապատասխանաբար: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալի 77.5 տոկոսը բաժին է ընկել Ստեփանակերտին, մնացած 22.5տոկոսը մյուս շրջաններին: Միջին հաշվով մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառության և ծառայությունների ծավալը 2013թ կազմել է 891.8հազ.դրամ` նախորդ տարվա 833.6 հազ.դրամի փոխարեն:

ԼՂՀ սպառողական շուկայում 2013թ. դեկտեմբերին ինչպես և հաշվետու տարվա ութ ամիսներին  2012թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնաճ,- փաստեց Վիճակագրական ծառայության տնօրենը, նշելով որ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնաճի, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխությամբ:

Կ. Ներսիսյանը տեղեկացրեց      նաև որ  ԼՂՀ-ում 2013թ. դեկտեմբերին  2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.9 տոկոս: 2013թ.  հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել  է 104.9 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 105.6, ծառայությունների սակագներինը՝ 105.5 տոկոս:

   Վկայակոչելով  հունվարի 1-ի դրությամբ  հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից ներկայացրած հաշվետվությունները, Կ. Ներսիսյանը նշեց, որ  բանկերից վերված վարկերը կազմել են 82.9մլրդ դրամ և 2013թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 4.3%ով: 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ներգրավված ավադները կազմել են 55.9մլրդ դրամ և 2013թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 13.4 %-ով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search