Artsakhpress

Քաղաքական

Արմեն Աշոտյանն Արցախը համաշխարհային գործընթացներում ավելի շատ ներգրավելու անհրաժեշտություն է տեսնում

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը Հայաստանի գլխավոր նպատակներից մեկն է:

Արմեն Աշոտյանն Արցախը համաշխարհային գործընթացներում ավելի շատ ներգրավելու անհրաժեշտություն է տեսնում

Արմեն Աշոտյանն Արցախը համաշխարհային գործընթացներում ավելի շատ ներգրավելու անհրաժեշտություն է տեսնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Ինչպե՞ս հասնել դրան: Իհարկե, ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր պետությունները սկսեին ճանաչել Արցախի անկախությունը: Բայց ստեղծված բանակցային գործընթացի ձևաչափը դեռ այդ ամենը չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին: Շատ կարևոր մի բան` միջազգայնացնել Արցախը` ըստ ճյուղերի, ոլորտների, ինստիտուտների, ներառել Արցախը տարաբնույթ միջազգային պետական, կառավարական, հասարակական կազմակերպությունների ու ծրագրերի մեջ»,- ընդգծեց Աշոտյանը:

Նրա գնահատմամբ` միջազգայնացնելով Արցախը` կհեշտացնենք նաև նրա միջազգային ճանաչումը: «Դեռ 2015թ. կրթության ոլորտում նախարարական գագաթնաժողովը Երևանում ընդունեց հռչակագիր և սահմանեց, որ հակամարտության գոտիների քաղաքացիներն ունեն կրթաթոշակ ստանալու, սովորելու, դիպլոմների ճանաչման  նույն իրավունքները: Վերջերս բնապահպանական ոլորտում այդ իրավունքները շեշտվեցին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Մենք պետք է օգտվենք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կողմից տրված բազայից և կարողանանք սեկտորալ ճյուղերի միջոցով ներառել Արցախը համաշխարհային գործընթացների մեջ»,- եզրափակեց Աշոտյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search