Artsakhpress

Քաղաքական

ԵԱՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից և արտաքին քաղաքական օրակարգից. Արմեն Աշոտյան

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և արտաքին քաղաքական օրակարգից:

ԵԱՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից և արտաքին քաղաքական օրակարգից. Արմեն Աշոտյան

ԵԱՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից և արտաքին քաղաքական օրակարգից. Արմեն Աշոտյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանը դուրս բերելու «Ելք» դաշինքնի նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նման համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Ցանկացած անդամություն ցանկացած վերազգային կառույցի բերում է պարտավորություններ, կարող եք կոչել ինքնիշխանության սահմանափակում, փոխանակում կամ ինչ ուզում եք: Եվրոպական Միության անդամ երկրները շատ ավելի մեծ սուվերեն իրավունքներ են պատվիրակել Բրյուսելին, քան Եվրասիական տնտեսական միությունում, և նորմալ է, որ որևէ պետություն, անդամակցելով որևէ վերազգային կառույցի, ստանձնում է որոշ պարտավորություններ»,- ընդգծեց նա:

Արմեն Աշոտյանը նկատեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնության հեղինակները իրենց դիրքորոշումը հիմնավորում են երեք գործոններով` տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական: «Նշվում է թե Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները միշտ չէ, որ հայանպաստ դիրքորոշում ունեն: «Այո միշտ չէ, որ այդպես է, ինչպես օրինակ՝ Բելառուսը, Ղազախստանը, բայց հիշենք, որ  Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է ՌԴ-ի նախաձեռնությամբ, ՌԴ տնտեսության շուրջ, և հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դերակատարներից մեկը ՌԴ-ն է՝ որպես Մինսկի խմբի համանախագահ և այդ երկրի կառուցողական կեցվածքը հակամարտության կարգավորման գործում  որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Ես միայն հիշեցնեմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի վերջին այցը և հայտարարությունները թե Բաքվում, թե Երևանում: Ռուսաստանը խաղում է և խաղալու է կարևոր հանգուցային դեր այս հարցում»,- ասաց նա` հավելելով, թե ԼՂ հարցը ԵԱՏՄ-ի հետ կապելը ճիշտ չէ: 

Նա հավելեց, որ ռազմական բաղադրիչի հիմնավորումները, որ Հայաստանն անվտանգության առումով չի շահել` ԵԱՏՄ-ին անդամակցելով, ևս միակողմանի են ներկայացվում: Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հայտնել են իրենց մտահոգությունները Ռուսաստանի կողմից  Ադրբեջանին մատակարարվող զենքի վերաբերյալ: 

Ըստ Աշոտյանի՝ քաղաքական փաստարկներից բերվում է նաև այն, որ Հայաստանը, դառնալով ԵԱՏՄ անդամ, զրկվել է այլ քաղաքական միավորումների հետ անկաշկանդ շփումից: ՀՀԿ-ական պատգամավորը համաձայնեց՝ պետք չէ խորամանկել, ցանացած տնտեսական միավորում ունի քաղաքական բաղադրիչ, ինչպես ԵՄ-ն, որը թեև ստեղծվել է որպես բացառապես տնտեսական միություն, այսօր կամաց-կամաց վերածվում է քաղաքական միավորումների` նաև անվտանգության հարցը ներառելով:  

Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո` Արմեն Աշոտյանը համաձայնեց, որ դոլարային համարժեքով Հայաստանի ՀՆԱ-ն ընկել է, բայց էլ ավելի շատ է ընկել ՀՆԱ-ն այն երկրների, որոնք ստորագրել են Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում` Ուկրաինայի, Վրաստանի:

Աշոտյանը շեշտեց, որ ցանկացած ասոցացման գործընթաց պահանջում է ինստիտուցիոնալ կայացում. ԵՄ-ն առ այսօր կայացնում է իր ինստիտուտները: Նրա խոսքով` եթե ԵՄ-ն, որ ունի 60 տարվա պատմություն, դեռ կայացնում է ինստիտուտները, ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն այս մի քանի տարվա մեջ պիտի հաղթահարի այդ դժվարությունները:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search