Այսօր՝ նոյեմբերի 23-ին թարմացվել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը:
ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը վարկանիշային աղյուսակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր տեղը: Մեր ընտրանին 383 միավորով զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, երկրորդ տեղում Բրազիլիան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Պորտուգալիան:
1 (1). Գերմանիա – 1602
2 (2). Բրազիլիա – 1483
3 (3). Պորտուգալիա – 1358
4 (4). Արգենտինա – 1348
5 (5). Բելգիա – 1325
6 (8). Իսպանիա – 1231
7 (6). Լեհաստան – 1209
8 (11). Շվեյցարիա – 1190
9 (7). Ֆրանսիա – 1183
10 (9). Չիլի — 1162
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին նոյեմբերին 2 ստուգողական է անցկացրել՝ հաղթելով Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին: