Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոհարիուսն ադրբեջանական օդուժի կողմած ուսումնավարժական թռիչքի ժամանակ Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի կործանման առնչությամբ նամակ է հղել Եվրահանձնախողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին եւ կոչ է արել հատուկ առաքելության խումբ ուղարկել դեպքի վայր եւ պարզել ողբերգության մանրամասները:
Եվրախորհրդարանի պատգամավորը պահանջել է հատուկ առաքելություն ուղարկել կործանված ողղաթիռի վայր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատգամավորը կոչ է արել նաեւ Եվրամիությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԼՂ հակամարտությունը կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա, ինչը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
«Ես Ձեզ ուղարկում եմ այս նամակը, որպեսզի բարձրացնեմ մի հարց, որտեղ ԵՄ-ն կարեւոր դեր է խաղում, որպես տարածաշրջանային եւ գլոբալ համակարգերում կայունություն հաստատող գործիք: Ըստ էության, նման դերը պետք է համապատասխանի իր արժեքներին եւ սկզբունքներին եւ պետք է ողղված լինի կայունության եւ խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը: Նոյեմբերի 12-ին ադրբեջանական օդուժը խոցել է ԼՂ ՊԲ անզեն ուղղաթիռ: Նախապես հայտարարված զորավարաժությունների շրջանակում ուղղաթիռը եղել է շփման գծում: Անձնակազմի ճակատագիրը մինչ այսօր հայտնի չէ, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցներն ու փրկարարական աշխատանքներ իրականացնելը շատ բարդ է: Այս միջադեպը հանդիսանում է ամենաբարդն ու լուրջը հրադադարի համաձայնագրի հաստատումից հետ, որ կնքվել է 1994թ. Ադրբեջանի, Լեռնայի Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Այս տարի ամռանը Ադրբեջանը սկսեց նաեւ ռազմական գործողություններ, սակայն այդ երկրի նախագահը Հայաստանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների եւ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, համաձայնում էր գտնել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհ: Այնուամենայնիվ, ուղղաթիռի խոցմամբ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը եւ այդ կերպ վտանգել տարածաշրջանում կայունությունը:
Ձերդ գերազանցություն, ես կարդացել եմ այդ միջադեպի առնչությամբ ԵՄ հայտարարությունը եւ կարծում եմ, որ մենք կարող ենք ավելին անել: Ես առաջարկում եմ ստեղծել հատուկ առաքելությամբ խումբ, որը պետք է ուսումնասիրի դեպքի վայրն ու պարզի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Այս պահին ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խախտել է հրադադարի մասին համաձայնագիրն ու երեք անմեղ մարդիկ զոհվել են: ԵՄ-ն պետք է դատապարտի այդ գործողությունն ու ջանքեր գործադրի, որպեսզի խնդիրը լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասված է Թեոհարիուսի նամակում:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: