Artsakhpress

Մշակույթ

Արկածային տուրիզմը կառաջարկվի Արցախ այցելող զբոսաշրջիկներին՝ որպես նոր տեսակ

Անցնող տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ արտերկրից ժամանած զբոսաշրջիկների թիվն Արցախում կազմել է 23 հազար. նախորդ տարվա համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է 41 տոկոսով:

Արկածային տուրիզմը կառաջարկվի Արցախ այցելող զբոսաշրջիկներին՝ որպես նոր տեսակ

Արկածային տուրիզմը կառաջարկվի Արցախ այցելող զբոսաշրջիկներին՝ որպես նոր տեսակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ զբոսաշրջիկները հիմնականում Արցախ են այցելում ճանաչողական նպատակով, քանի որ նրանց շատ է հետաքրքրում մեր պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Ներկայումս զբոսաշրջային օպերատորների թիվն Արցախում հասել է 8-ի. ունենք լիցենզավորված զբոսավարներ, ովքեր պարբերաբար մասնակցում են զբոսավարների համար նախատեսված դասընթացների: Արցախում ներկայումս գործում է 50 հյուրանոցային օբյեկտ:

Անդրադառնալով զբոսաշրջային տներին՝ Ա. Գրիգորյանը նշել է, որ հատկապես գյուղական համայնքներում 2018թ.-ի համար նախատեսվում է կիրառել նոր զարգացման ծրագիր՝ զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալել ցանկացող շահառուների համար թե՛ վերապատրաստման դասընթացների և թե՛ համապատասխան գրականության տրամադրման ձևով:

Խոսելով 2018 թվականին իրականացվելիք ծրագրի՝ «Tourist friends» համակարգի մասին՝ Ա. Գրիգորյանն ասել է, որ այս ձևով փորձելու են մաքսիմալ հեշտացնել զբոսաշրջիկների կեցությունն Արցախում՝ ոչ միայն տեղեկատվության փոխանցման, այլ ցանկացած բնագավառում ինֆորմացիա ստանալու հարցում: Համակարգում աշխատելու են վերապատրաստած մասնագետներ, ովքեր ունենալու են բազային գիտելիքներ զբոսաշրջային բնագավառից, կարևորվելու է նաև օտար լեզուների իմացությունը:

«2018թ.-ին մեծ ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն վերջին 10 տարիների ընթացքում Արցախում բավականին զարգացած մշակութային տուրիզմին, այլև դիվերսիֆիկացնելու ենք զբոսաշրջային արդյունքը: Մեր գործառույթներից է լինելու նաև նոր զբոսաշրջային պրոդուկտի ստեղծումը, զարգացումը և տարածումը պոտենցիալ զբոսաշրջիկների և ընկերությունների շրջանակում: Զբոսաշրջային պրոդուկտը կրելու է ոչ միայն մշակութային, այլև ժամանցային և արկածային բնույթ, որն ապահովելու է մեծ առաջընթաց, և այն ծրագրերը, որոնք նախանշվելու են գալիք տարի, էլ ավելի են խթանելու զբոսաշրջիկների քանակի ավելացմանն Արցախում»,- եզրափակել է Ա. Գրիգորյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search