Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Հադրութի ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել 6 մ բարձրություն ունեցող գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը:
Հադրութում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը փոքրիկների համար համերգային ծրագրով հանդես են եկել Հադրութի մշակութային օջախների սաները:
Ազատության հրապարակը վեր է ածվել յուրօրինակ տոնակատարության:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ ամանորյա միջոցառումների ծրագրում նախատեսվում է իրականացնել արվեստի դպրոցի տոնական համերգը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Նոր տարվա շոու-ծրագիր», ամանորյա հանդիսություն և դիսկոտեկ: