Հայտնի են Չեխիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։
Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը Զեմանն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջատարը ռուսամետ թեկնածու, Չեխիայի ներկայիս նախագահ Միլոշ Զեմանն է, ով նախնական ստացել է ընտրողների 39.3 տոկոսի աջակցությունը։ Ձայների հաշվարկը շարունակվում է։
Երկրորդ տեղում գիտնական Իրժի Դրագոշն է, երրորդում՝ նախկին դիվանագետ Պավել Ֆիշերը։
Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է մոտ 60 տոկոս։